Ապրիլի 25-ը մալարիայի դեմ պայքարի միջազգային օր 25.04.2013թ.

Մալարիան լայնորեն տարածված, էնդեմիկ, տարափոխիկ, անտրոպոնոզ հիվանանդություն է, որը հարուցվում է մալարիային մակաբույծների՝ պլազմոդիումների կողմից:
Ներկայումս աշխարհի ավելի քան հարյուր երկիր տեղակայված են մալարիայի էնդեմիկ տարածքում, որոնց բնակչությունը կազմում է 2 միլիարդմարդ: Մալարիան այսօր էլ շարունակում է մնալ աշխարհի շատ երկրների հանրային առողջապահության գերակախնդիրներից մեկը:
Կարդալ ավելին



Հանդիպում նախարարի մոտ 23.04.2013թ.

Սույն թվականի ապրիլի 22-ին նախարարը ընդունել է հայ-կանադական բժիշկների միության անդամ Ավետիս Պողոսյանին, ԱՄՆ Բոստոն քաղաքից ժամանած, հայ ատամնաբույժների միջազգային ասոցիացիայի նախագահ Պերճ Քիլաջյանին և “Ձեռք-Ձեռքի” հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վահագն Ղազարյանին:
Կարդալ ավելին



ԼՂՀ առողջապահության նախարարին կից կոլեգիա 23.04.2013թ.

2013թ. ապրիլի 22-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, նախագահությամբ ԼՂՀ առողջապահության նախարար Զ.Լազարյանի, մասնակցությամբ կոլեգիայի անդամների և հարցերին առնչված բժիշկների:

Կարդալ ավելին



Բաշխվել է շաքարային դիաբետի և սրտի իշեմիկ հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը 22.04.2013թ.

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության  նախարարի 2013 թվականի  ապրիլի 22-ի թիվ  100 հրամանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության  նախարարության ենթակա բուժհաստատություններին բաշխվել է շաքարային դիաբետով և սրտի իշեմիկ  հիվանդություններով տառապող անձանց  բուժման  նպատակով ձեռք բերված անհրաժեշտ դեղամիջոցների հերթական խմբաքանակը:



Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը 22.04.2013թ.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը: Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 12-ի թիվ 93 հրամանով հաստատվել է ԼՂՀ առողջապահության նախարարության  ենթակա բժշկական հաստատություններին  հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը 3 ամսվա կտրվածքով: Այդպիսով  կապահովվի  շաքարային դիաբետով հիվանդներին  անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով մատակարարումը:



Հանդիպում Կարմի Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելության նորանշանակ ղեկավարի հետ 17.04.2013թ.

Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաղաղի Հանրապետության առողջապահության նախարար Զ.Լազարյանը ընդունել է  ԼՂՀ-ում Կարմի Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելության  նորանշանակ ղեկավար Նիկոլաս Ֆլորիին (Շվեյցարիա):                                                                                                                                  Զ.Լազարյանը շնորհակալություն հայտնեց Կարմի Խաչի Միջազգային Կոմիտեի նախկին ղեկավար Ռոման Պարամոնովին համատեղ աշխատանքի համար` նշելով, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն միշտ եղել է մեր կողքին սկսած պատերազմի տարիներից և վստահություն հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում:

 



Հանդիպում պալիատիվ բժշկության մասնագետների հետ 17.04.2013թ

Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաղաղի Հանրապետության առողջապահության նախարար Զ.Լազարյանը ընդունել է  Մեծ Բրիտանիայի “ՓՐԱՅՄ” Միջազգային Բժշկական Կրթության Համագործակցություն բարեգործական կազմակերպության պալիատիվ (ամոքիչ) բժշկության մասնագետներ դ-ր Անթոնի Սմիթին, մանկաբույժ-արյունաբան ՅԻֆան Լիանգին և հոսպիսի ավագ բուժքույր Ջերի Լեյսիին, որոնք ԼՂՀ են ժամանել ապրիլի  16-18-ը Արցախյան բժիշկների համար պալիատիվ բժշկության թեմաներով եռօրյա սեմինարներ իրականացնելու նպատակով: Նախարարը շնորհակալություն հայտնեց կազմակերպության ներկայացուցիչներին ԼՂՀ այցելելու համար և հույս հայտեց, որ պալիատիվ բժշկությունը առաջիկա տարիներին կներդրվի նաև մեր հանրապետությունում:



ԼՂՀ առողջապահության նախարարին կից կոլեգիա 17.04.20132.

2013 թվականի ապրիլի 17-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, նախագահությամբ ԼՂՀ առողջապահության նախարար Զ.Լազարյանի, մասնակցությամբ կոլեգիայի անդամների, համակարգի բոլոր բուժհիմնարկների գործադիր տնօրենների, Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի շրջանային բաժինների պետերի և նախարարության պատասխանատու աշխատողների:

Կարդալ ավելին



Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սուր շնչառական հիվանդության վարակների նվազում 16.04.13թ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում`  սկսած 2013թ ապրիլ ամսվա առաջին  կեսից  հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների հիվանդության նվազում:

Եթե 2013թ մարտի 1-15 գրանցվել է 1997 դեպք, որից 1573 դեպք  0-18 տարեկան  երեխաներ` 79%,  ապա ապրիլի 1-15 գրանցվել  է 1216 դեպք,  որից 1023 դեպք  0-18 տարեկան  երեխաներ 84%: Նկատվում  է  հիվանդության  նվազում 781 դեպքով (1.6 անգամ),  այդ  թվում  երեխաների  մոտ 550 դեպքով  (1.5  անգամ):

Կարդալ ավելին



Խորհրդակցություն կապված գրիպի և սուր շնչառական վարակների հիվանդացության աճի հետ 26.03.2013թ.

ԼՂՀ  առողջապահության  նախարարի  մոտ  տեղի  է ունեցել խորհրդակցություն` կապված գրիպի  և  սուր  շնչառական  վարակների  հիվանդացության  աճի հետ, որին  մասնակցել  են  ԼՂՀ ԱՆ պետական  հիգիենիկ  և  հակահամաճարակային  տեսչության  և       “Համաճարակաբանության  և  հիգիենայի  կենտրոն”  պետական  ոչ  առևտրային  կազմակերպության մասնագետները և այլ պատասխանատու անձիք:

Կարդալ ավելին