Օպերատիվ տեղեկատվություն 29.03.2018թ.

 Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն են ընդունվել Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարակից տարածքում ականի պայթյունի հետևանքով վիրավորված ԱՀ քաղաքացիներ 1987 թվականի ծնված Գարիկ Արամի Ղահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Հենրիխի Մկրտչյանը:
  Գարիկ Ղահիրյանն ընդունվել է ժամը 11:00-ին ծայրահեղ ծանր վիճակում այս պահին վիրահատվում է:
   Արամ Մկրտչյանն  ընդունվել է ժամը 11:15-ին կայուն ծանր վիճակում, նույնպես վիրահատվում է:



Ընդլայնված խորհրդակցություն 29.03.2018թ.

   Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանը մարտի 29-ին ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել` համակարգի բուժհիմնարկների գործադիր տնօրենների մասնակցությամբ: Նախարար Կարինե Աթայանը ներկայացրել է, որ Արցախի և Հայաստանի առողջապահության նախարարությունների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Կարդալ ավելին



«Բժիշկների միավորում» բարեգործական ՀԿ մասնագետները Արցախի շրջանային բուժմիավորումներում անվճար ընդունելություն են իրականացրել 27.03.2018թ.

  ՀՀ «Բժիշկների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության բժիշկները՝ հիմնադիր նախագահ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ կրկին ժամանել էին Արցախ: Մասնագիտական խումբը մարտի 24-26-ը Արցախի առողջապահության նախարարության Քարվաճառի, Մարտունու, Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում իրականացրել է «Բաց դռների օր»: Կարդալ ավելին



Դաունի համախտանիշով երեխաների հետ տարվող աշխատանքը ԱՀ առողջապահության նախարարության Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում 21.03.2018թ.

   Մարտի 21-ը Դաունի համախտանիշի միջազգային օրն է: Այդ թիվը օրացույց է մտել 2006 թվականից: Օրը ընտրված է ոչ պատահական, այն սիմվոլիկ նշանակություն ունի: Դաունի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ 21-րդ քրոմոսոմը 3 հատով է հանդես գալիս, հենց այդ տեղից էլ որոշվել է` երրորդ ամսի 21-րդ օրը համարել Դաունի համախտանիշի օր: Կարդալ ավելին



Արցախի և Հայաստանի առողջապահության նախարարները հերթական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 17.03.2018թ.

   ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարներ Կարինե Աթայանը և Լևոն Ալթունյանը Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում մարտի 17-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ ֆենիլկետոնուրիայի վաղ հայտնաբերման և բուժական միջոցառումների ժամանակին ու պատշաճ կազմակերպելու մասին: Կարդալ ավելին



Արցախի լաբորատոր համակարգը արդիականացվում է 12.03.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը մարտի 12-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայի ներկայացուցիչներին՝ տնօրենի տեղակալ Կարինե Թեյմուրադյանի գլխավորությամբ: Կարդալ ավելին



Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ 07.03.2018թ.

   Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի առթիվ:
   Գարնանային տոների այս գեղեցիկ մեկամսյակը ևս մեկ առիթ է մեր երախտագիտության, ակնածանքի, գնահատանքի խոսքերը ձեզ ուղղելու համար:
   Որպես առողջապահության նախարար ցանկանում եմ ընդգծել մեր համակարգի կանանց մեծ հարգանքի արժանի ամենօրյա աշխատանքը: Քանզի մայր ու կին լինելուց զատ ձեր մասնագիտությամբ աստվածահաճո այնպիսի առաքելություն եք ստանձնել, որ պարտադրում է մշտապես բարեգութ ու պատասխանատու լինել, գիշեր ու զօր պայքարել մարդկանց կյանքի և առողջության համար։
   Սիրելի՛ կանայք, վերստին շնորհավորելով գարնանային գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, գարնանային հմայք ու մասնագիտական հաջողություններ։ Թո՛ղ բոլորիդ հոգիներում, ընտանիքներում ու աշխարհում մշտապես խաղաղություն թևածի։ Թո՛ղ իրականանան ձեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները:

                                                                                                                       Կարինե Աթայան



Կյանքից հեռացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժիշկ Էդիկ Իշխանի Ղուկասյանը 06.03.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարարությունը և ողջ համակարգը խորը վշտով ցավակցում է Արցախի Հանրապետության վաստակավոր բժիշկ, Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի, վիրաբույժ Էդիկ Իշխանի Ղուկասյանի հարազատներին և մերձավորներին նրա մահվան կապակցությամբ: Էդիկ Ղուկասյանը ծնվել է 1934 թվականի աապրիլի 24-ին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մեծ-Շեն գյուղում՝ ծառայողի ընտանիքում: Կարդալ ավելին



Կոնֆերանս` նվիրված սրտանոթային հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդներին 02.03.2018թ.

  Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ու Ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 28-ից մարտի 1-ը Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվել է կոնֆերանս` նվիրված սրտանոթային հիվանդությունների բուժմանը: Կարդալ ավելին



«Արևիկ» մանկական բուժմիավորումում ստեղծվել է հեռաբժշկության ծառայություն 23.02.2018թ.

  Այսօր ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորման և ՀՀ «Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր` ուղղված հեռաբժշկության շահագործմանը: Կարդալ ավելին