Դասընթաց` միտված Սրտի քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների բուժման օպտիմալացման ժամանակակից մոտեցումներին 06.04.2018թ.

   Արցախի առողջապահության նախարարության, Հայկական բժշկական ասոցիացիայի, համատեղ նախաձեռնությամբ և ՀՀ «Գրինդեքս» դեղագործական ընկերության աջակցությամբ Հանրապետական բժշկական կենտրոնում ապրիլին 5-ին կազմակերպվել է դասընթաց` նվիրված սրտի քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների բուժման օպտիմալացման ժամանակակից մոտեցումներին: Կարդալ ավելին

 

Միջոցառում նվիրված Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան 04.04.2018թ.

   Ապրիլի 2-ը նշվում է, որպես Աուտիզմի իրազեկման միջազգային օր և այսօր Արցախի առողջապահության նախարարության «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում» կազմակերպվել է միջոցառում նվիրված Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան: Միջոցառմանը ներկա էին առողջապահության նախարարությունից ներկայացուցիչներ և Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն հաճախող երեխաների ծնողները: Կարդալ ավելին



Ականի պայթյունի հետևանքով վիրավորված Արամ Մկրտչյանի վիճակը բավարար է, Գարիկ Ղահրիյանի վիճակը՝ ծանր 03.04.2018թ.

   Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Արամ Մկրտչյանի (ծնվ. 1974 թ.) վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Վերքը լավանում է առաջնային ձգումով, առանց բարդությունների:
   Տեղեկացնենք, որ նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում:
   Ականի պայթյունի հետևանքով վիրավորված մյուս հիվանդը՝ Գարիկ Ղահրիյանը (ծնվ. 1987 թ.) գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ արհեստական շնչառության սարքի ներքո, վիճակը շարունակում է գնահատվել ծանր, հարաբերական կայուն: Հիվանդին պատրաստում են էտապային երկրորդ վիրահատության:
   Տեղեկացնենք, որ նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների ամպուտացիա, հեռացվել էր փայծաղը, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ:



ՀՀ ԵՊԲՀ մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս Վարդան Գևորգյանը երեխաների խորհրդատվություն է իրականացրել 03.04.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարարության հրավերով և Հասատանի ստոմատոլոգների ասոցիացիայի աջակցությամբ՝ ԵՊԲՀ մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս Վարդան Գևորգյանի կողմից մարտի 29-30-ը «Արևիկ» մանկական բուժմիավորումում անվճար հիմունքներով կազամակերպվել է մինչև 18 տարեկան երեխաների ընդունելություն, խորհրդատվություն և բուժում: Կարդալ ավելին



Դասընթաց՝ էլեկտրոնային առողջապահության համակարգը գործարկողների համար 03.04.2018թ

  Արցախի և Հայաստանի առողջապահության նախարարությունների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մարտի 31-ին Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպվել է Էլեկտրոնային առողջապահական համակարգին վերաբերող դասընթաց: Կարդալ ավելին



Հայաստանյան առաջատար բժիշկները Արցախում կոնֆերանս և բաց դռների օրեր էին կազմակերպել 31.03.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ու Ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության համատեղ նախաձեռնությամբ մարտի 30-ին Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվել է կոնֆերանս՝ նվիրված քրոնիկ երակային հիվանդությունների բուժմանը: Կարդալ ավելին



Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Արայիկ Ղարիբյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով 30.03.2018թ.

   Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով  բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում ունեցած ավանդի համար և ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու շրջանային բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերության վիրաբույժ Արայիկ Բենիկի Ղարիբյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:hramanagir Arayik Gharibyan



Թարմացում Արամ Մկրտչյանի և Գարիկ Ղահրիյանի առողջական վիճակի վերաբերյալ 30.03.2018թ.13:32

  Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում «The HALO Trust» ականազերծող կազմակերպության մեքենայի ականի պայթյունից միջադեպի արդյունքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում հայտնված` 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով:
  Տեղեկացնենք, որ նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում:
   1987 թվականին ծնված Գարիկ Ղահրիյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կա թեթև դրական տեղաշարժ, հեմոդինամիկ տվյալները կայուն են:
  Տեղեկացնենք, որ կյանքին վտանգ սպառնալու հետևանքով՝ նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների ամպուտացիա, հեռացվել էր փայծաղը, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ:
   Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները նրանց վիճակի բարելավման ուղղությամբ:



Ականի պայթյունից վիրավորված քաղաքացիների վիրահատություններն ավարտվել են 15:10

   Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում այսօր՝ մարտի 29-ին, տեղի ունեցած ականի պայթյունից վիրավորված երկու քաղաքացիներին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատել են:
   1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանի մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք: Վիրահատությունը ավարտվել է, կատարվել է փայծաղի հեռացում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր:
   1987 թվականի ծնված Գարիկ Ղահիրյանը ստացել էր ականապայթյունային վիրավորում, զույգ ստորին վերջույթների ամպուտացիա, պոլիտրավմա, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի: Կատարվել է երկու վերջույթների անդամահատում, կանգնեցվել է արյունահոսությունը, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: