Biography


 Արայիկ Միքայելի Բաղրյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1984թ. 14 հունվարի,  ԼՂՀ  ք.Ստեփանակերտ

Կրթություն
1990-2001թթ. ավարտել է Ստեփանակերտի համար 2 միջնակարգ դպրոցը:
2001-2007թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Բուժական ֆակուլտետում:
2007-2009 թթ. ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է կլինիկական օրդինատուրան՝ ստանալով սոցիալական հիգիենա, առողջապահության կազմակերպում և կառավարում մասնագիտություն:
2008-2011թթ. հեռակա ուսանել է Արցախի պետական համալսարանի Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետում:

Աշխատանքային գործունեություն

2011-2013թթ. ղեկավարել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կլինիկական ախտորոշիչ կենտրոնը:
2013-2015թթ. աշխատել է որպես ՀՀ Առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականություն և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ:
2015-2016թթ. աշխատել է Հրազդանի բժշկական կենտրոնում՝ որպես լաբորատորիայի վարիչ:
2016թ.  հոկտեմբեր ամսից մինչ 2017թ. փետրվարը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը:
2017թ. մարտի 6-ից ՀՀ Վարչապետի որոշմամբ, նշանակվել է ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:
2018թ. հուլիսի 6-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ առողջապահության նախարար:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: