icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Կենսագրություն



Արարատ  Արամայիսի
Օհանջանյան

 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1968թ., մայիսի 29-ին, ԼՂ Մարտունու շրջան գ.Սոս

 

Կրթություն

1985թ.ավարտել է Սոսի միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Բաքվի բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետը:

1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1988-1992թթ. ուսանել է Երևանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժության ֆակուլտետում: Ինստիտուտն ավարտելուց հետո վերադարձել է Արցախ, մասնակցել հայրենի գյուղի համար մղված մարտերին:

 2003թ. սովորել է Մոսկվայի տրանսպլանտոլոգիայի ինստիտուտում՝ վերապատրաստվելով որպես բժիշկ-նեֆրոլոգ:

 

Աշխատանքային գործունեություն

1992-1994թթ.՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանային դաշտային զինվորական հոսպիտալի բժիշկ-անեսթեզիոլոգ:

1994թ. դեկտեմբեր` աշխատել է Արցախի հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերում:

1995թ. մայիս` նշանակվել է ԼՂՀ hանրապետական հիվանդանոցի բժիշկ-անեսթեզիոլոգ։

1997-2007թթ.՝ Արցախի հանրապետական ծննդատան բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:

1997-1998թթ.՝  ԼՂՀ «Հանրապետական հիվանդանոց» ՊՓԲԸ վերակենդանացման բաժնի վարիչ:

1998-2003թթ.՝ ԼՂՀ «Հանրապետական հիվանդանոց» ՊՓԲԸ գլխավոր բժշկի տեղակալ՝ բուժական գծով:

2004թ. նրա անմիջական մասնակցությամբ ԼՂՀ hանրապետական հիվանդանոցում բացվել է հեմոդիալիզի բաժանմունք։

2007թ.՝ ԼՂՀ «Հանրապետական հիվանդանոց» ՊՓԲԸ գործադիր տնօրեն:

2011թ. դեկտեմբեր` նշանակվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրենի բուժական գծով տեղակալ:

2014թ. հունվար` նշանակվել է նույն հիվանդանոցի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։

2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2015թ. մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։

2018-2020թթ. Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2020թ. հուլիսի 18-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ առողջապահության նախարար:

 

Այլ տվյալներ

Պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 47-Ա հրամանագիր, 30.08.2012թ.):

Կուսակցական պատկանելությունը

«Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է։

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի չորս զավակ։