icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Ուղերձ


     

             Հարգելի բարեկամ,

     Ողջունում եմ Ձեզ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում: Մենք ձգտում ենք կայքէջի օգնությամբ օպերատիվորեն իրազեկել հանրությանը համակարգում իրականացվող և իրականացվելիք ծրագրերի, առողջապահության ոլորտը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի մասին, ինչպես նաև ներկայացնել ոլորտի ներսում կատարվող ուշագրավ իրադարձությունները:
     Հավաստիացնում եմ` մեր կողմից կներդրվեն նորարարական մեխանիզմներ` որակյալ, արդյունավետ, թափանցիկ և հասանելի առողջապահական համակարգ ունենալու համար:
     Կայքէջը հնարավորություն է տալիս առավել ամրապնդել հանրության հետ կապը և հանդիսանում է Արցախի առողջապահության ոլորտը լուսաբանող տեղեկատվության լավագույն աղբյուր:

 

Հարգանքներով`                          

                                               ԱՀ  առողջապահության նախարար   Արարատ   Օհանջանյան