icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանի ՈՒՂԵՐՁԸ համակարգի կին աշխատողներին՝ Մարտի 8-ի առթիվ / 07-03-2013


Սիրելի կանայք

Սրտանց ողջունում և շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի առթիվ:

Անգնահատելի է ձեր նվիրումը կյանքին, ձեր մասնագիտությանը, ընտանիքին: Դուք եք այն աստվածատուր շնորհների կրողը, որոնք հետաքրքրություն ու երջանկություն են պարգևում մարդկային գոյությանը: Անգնահատելի է այն տոկունությունը, որ դրսևորել է արցախուհին հանուն մեր պետականության ստեղծման, պաշտպանության ու զարգացման: Պատերազմի ծանր տարիներին դուք՝ բուժաշխատողներդ, թիկունքում թե ռազմադաշտում՝ եղել եք զինվորի կողքին, փրկել նրա կյանքը, նրա հետ միասին կրել հաղթանակը:

Այժմ էլ, տղամարդկանց հետ ուս-ուսի, անձնվիրաբար տանում եք զարգացող երկրին բնորոշ դժվարությունները, ձեր ամենօրյա ջանքերով ապահովում երկրի բնակչության առողջությունը:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ աշխատանքում, նվիրական երազանքների կատարում:

Զ.ԼԱԶԱՐՅԱՆ