Շաքարային դիաբետի համաշխարհային օր 14.11.2014թ.

   Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրները նոյեմբերի 14-ին նշում են Շաքարային դիաբետի համաշխարհային օրը: Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձացում:
   Գոյություն ունի շաքարային դիաբետի 3 հիմնական տեսակ: Առաջին տիպի դիաբետի ժամանակ ինսուլին ընդհանրապես չի արտադրվում: Երկրորդ տիպի դիաբետը զարգանում է օրգանիզմի կողմից այդ հորմոնը չյուրացվելու դեպքում: Հղիության դիաբետ առաջանում է հղիության ընթացքում և սովորաբար անցնում է ծննդաբերությունից հետո:
   Շաքարային դիաբետի զարգացմանը նպաստող հիմնական ռիսկի գործոններից խուսափելու ճանապարհով (ոչ ակտիվ ֆիզկական ակտիվություն, ոչ առողջ սննդակարգ, ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում) հնարավոր է կանխարգելել հիվադության տարածումը:
  Շաքարային դիաբետի ախտանիշներն են`դյուրհոգնելիությունը, ընդհանուր թուլությունը, ծարավի արտահայտված զգացումը, քաշի չպատճառաբանված ավելացումը կամ կորուստը, տեսողության վատացումը, մեզի քանակի ավելացումը կամ հաճախամիզությունը, հաճախակի վարակները, հատկապես սննդային ախտահարումները, դյուրագրգռությունը:
  Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը կարևորագույն բժշկասոցիալական խնդիրներից մեկն է, որը կարճ ժամանակահատվածում բերում է հաշմանդամության և կյանքի միջին տևողության կրճատման:
   ԼՂՀ-ում դիսպանսեր հաշվառման են վերցված շաքարային դիաբետով տառապող մոտ 3000 մարդ: Հաշվառված հիվանդները գտնվում են պետական հոգածության ներքո, ներզատաբանի անմիջական հսկողությամբ տրամադրվում է անվճար հակադիաբետիկ դեղորայք` հաբեր և ազդեցության տարբեր տևողության ինսուլիններ:
   ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվող ինսուլինային սրվակների քանակը հաշվառված հիվանդներին հատկացվում է 100 տոկոսով: