icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

ԼՂՀ առողջապահության նախարարության «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ Առաջաձորի մանկապարտեզի բուժքրոջ թափուր 0.5 հաստիքի վերաբերյալ հայտարարություն / 23-09-2014


ԼՂՀ առողջապահության նախարարության «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ Առաջաձորի մանկապարտեզի բուժքրոջ թափուր 0.5 հաստիքը համալրելու համար:
Մրցույթը կկայանա սույն թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 11.00-ին:
Դիմումները ընդունվում են ԼՂՀ առողջապահության նախարարության «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում մինչև 2014 թվականի հոկտեմբերի 17-ը ներառյալ` ժամը 9.00 – 17.30:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. Դիմում
2. 3*4 չափի մեկ լուսանկար
3. Ինքնակենսագրություն
4. Անձնագրի պատճենը
5. Դիպլոմի պատճենը
6. ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրված որակավորման վկայականի պատճենը:
7. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/42-18-25 հեռախոսահամարով: