icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Դպրոցի բուժքրոջ թափուր հաստիքի վերաբերյալ հայտարարություն / 03-09-2014


ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է բաց մրցույթ դպրոցի բուժքրոջ թափուր հաստիքը համալրելու համար:
Մրցույթը կկայանա սույն թվականի սեպտեմբերի 19-ին` ժամը 14.00-ին:
Դիմումներն ընդունվում են ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ»  մանկական բուժմիավորում ՓԲԸ-ում` մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ ժամը 09.00-17.00:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1. Դիմում
2. Մեկ լուսանկար 3×4 չափի
3. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/
4. Ինքնակենսագրություն
5. Անձնագրի, միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճանը հաստատող ավարտական փաստաթղթի /դիպլոմի/, վերապատրաստման վկայականի /դրա առկայության դեպքում/ պատճենները
6. ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրված որակավորման վկայականի պատճենը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/94-34-91 հեռախոսահամարով: