icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Հայտարարություն / 10-07-2014


   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով Հայաստանի Հանրապետության «Էրեբունի»  բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Պողոսի Պողոսյանի, կանանց առողջության կենտրոնի տնօրեն Կարինե Արտաշեսի Սարգսյանի, ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգներ` Լիլիթ Սոկրատի Հովսեփյանի և Նորայր Նվերի Ղուկասյանի կողմից սույն թվականի հուլիսի 12-ին և 13-ին ժամը 10:00-ից Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կիրականացվեն հիվանդների ընդունելություն, հետազոտություն, խորհրդատվություն, վիրահատություն, իսկ Հանրապետական բժշկական կենտրոնում` լապարոսկոպիկ վիրահատություններ:
   Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»   ՓԲԸ կամ զանգահարել /047/ 94-38-86 հեռախոսահամարով: