icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

ԼՂՀ առողջապահության նախարարության «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ Ջանյաթաղի բուժակամանկաբարձական կետի վարիչի 1.0 և բուժքրոջ ժամանակավոր 0.5 թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություն / 09-07-2014


ԼՂՀ առողջապահության նախարարության «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ Ջանյաթաղի բուժակամանկաբարձական կետի վարիչի 1.0 և բուժքրոջ ժամանակավոր 0.5 թափուր հաստիքները համալրելու համար:
Մրցույթը կկայանա սույն թվականի օգոստոսի 3-ին ժամը 11.00-ին:
Դիմումները ընդունվում են ԼՂՀ առողջապահության նախարարության «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում մինչև օգոստոսի 1-ը ներառյալ` ժամը 9.00 – 17.30:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. Դիմում
2. 3*4 չափի մեկ լուսանկար
3. Ինքնակենսագրություն
4. Անձնագրի պատճենը
5. Դիպլոմի պատճենները
6. ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրված որակավորման վկայականի պատճենը:
7. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/42-18-25 հեռախոսահամարով: