icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

ԼՂՀ առողջապահության նախարարության «Հադրութի շրջանային բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերության ֆլյուրոգրաֆիկ կաբինետի բուժքրոջ, ֆիզիոթերապևտիկ կաբինետի տեխնիկի և ռենտգեն տեխնիկի թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություն 10.04.2014թ. / 12-04-2014


   ԼՂՀ առողջապահության նախարարության «Հադրութի շրջանային բուժմիավորում»‰ փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է բաց մրցույթ ֆլյուրոգրաֆիկ կաբինետի բուժքրոջ, ֆիզիոթերապևտիկ կաբինետի տեխնիկի և ռենտգեն տեխնիկի թափուր հաստիքները համալրելու համար:
Մրցույթը կկայանա սույն թվականի ապրիլի 30-ին` ժամը 11.00-ին:
Դիմումները ընդունվում են ԼՂՀ առողջապահության նախարարության «Հադրութի‰ շրջանային բուժմիավորում»‰ ՓԲԸ-ում` մինչև ապրիլի 29-ը ներառյալ ժամը 09.00-17.00:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. Դիմում
2. 3*4 չափի մեկ լուսանկար
3. Ինքնակենսագրություն
4. Անձնագրի պատճենը
5. Դիպլոմի պատճենները
6. ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրված որակավորման վկայականի պատճենը:
7. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/

 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/ 55-12-01, /047/ 55-17-31 հեռախոսահամարներով: