icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

ԼՂՀ առողջապահության նախարարության «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր‰» ՓԲԸ լաբորանտի ժամանակավոր թափուր հաստիքի վերաբերյալ հայտարարություն 01.04.2014թ. / 01-04-2014


  ԼՂՀ առողջապահության նախարարության «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր‰» ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ ընկերության լաբորանտի ժամանակավոր թափուր հաստիքը համալրելու համար:
Մրցույթը կկայանա սույն թվականի ապրիլի 28-ին` ժամը 10.00-ին:
Դիմումները ընդունվում են ԼՂՀ առողջապահության նախարարության «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր»‰ ՓԲԸ-ում` մինչև ապրիլի 25-ը ներառյալ ժամը 09.00-17.30:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. Դիմում
2. 3*4 չափի մեկ լուսանկար
3. Ինքնակենսագրություն
4. Անձնագրի պատճենը
5. Դիպլոմի պատճենները
6. ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրված որակավորման վկայականի պատճենը:
7. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/ 94-13-05 հեռախոսահամարներով: