icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

2012թ մայիս ամսին ԼՂՀ առողջապահության նախարարության / 04-10-2012


2012թ  մայիս  ամսին  ԼՂՀ  առողջապահության  նախարարության  պետական  հիգիենիկ և  հակահամաճարակային տեսչության մասնագետների   կողմից  ԼՂՀ  տարածքում իրականացվել են    ստուգումներ   ընթացիկ  սանիտարական  հսկողության  տակ  գտնվող  օբյեկտներից   27 օբյեկտներում`  այդ  թվում 4  բուժկանխարգելիչ հիմնարկներում, 1 ատամնաբուժարանում, 3 մանկապարտեզներում, 5  վարսավիրանոցներում, 5 դեղատներում,  6 հանրային  սննդի  օբյեկտներում,  2  հացի  արտադրության  օբյեկտներում, 1 արդյունաբերական հիմնարկում: Կազմվել է 6 սանիտարահիգիենիկ և  սանիտարահամաճարակային  կանոնների  խախտման  մասին  արձանագրություն,  կայացվել  է  6  տուգանք  սահմանելու  մասին որոշում,  որի  հետևանքով պետական  բյուջե  է  գանձվել  400 հազ.  դրամ: