icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

ԼՂՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ մանկաբարձական բաժանմունքի մանկաբարձուհիների ժամանակավոր թափուր 3 հաստիքների վերաբերյալ հայտարարություն 25.02.2014թ. / 25-02-2014


   ԼՂՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ մանկաբարձական բաժանմունքի մանկաբարձուհիների ժամանակավոր թափուր 3 հաստիքները համալրելու համար:
Մրցույթը կկայանա սույն թվականի մարտի 24-ին` ժամը 15.00-ին:
Դիմումները ընդունվում են ԼՂՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում` մինչև մարտի 21-ը ներառյալ` ժամը 09.00-17.30:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. Դիմում
2. Մեկ լուսանկար 3×4 չափի
3. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/
4. Ինքնակենսագրություն
5. Անձնագրի, միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճանը հաստատող ավարտական փաստաթղթի /դիպլոմի/, վերապատրաստման վկայականի /դրա առկայության դեպքում/ պատճենները
6. ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրված որակավորման վկայականի պատճենը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/ 94-38-86 հեռախոսահամարով: