icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

ԼՂՀ առողջապահության նախարարության «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ Մեծ-շենի բուժակամանկաբարձական կետի բուժքրոջ թափուր 0.5 հաստիքի վերաբերյալ հայտարարություն 14.02.2014թ. / 17-02-2014


  ԼՂՀ առողջապահության նախարարության «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ Մեծ-շենի բուժակամանկաբարձական կետի բուժքրոջ թափուր 0.5 հաստիքը համալրելու համար:
   Մրցույթը կկայանա սույն թվականի մարտի 10-ին ժամը 11.00-ին:
 Դիմումները ընդունվում են ԼՂՀ առողջապահության նախարարության «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում մինչև մարտի 7-ը ներառյալ` ժամը 9.00 – 17.30:
   Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. Դիմում
2. Մեկ լուսանկար 3×4 չափի
3. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/
4. Ինքնակենսագրություն
5. Անձնագրի, միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճանը հաստատող ավարտական փաստաթղթի /դիպլոմի/, վերապատրաստման վկայականի /դրա առկայության դեպքում/ պատճենները
6. ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրված որակավորման վկայականի պատճենը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/42-18-25 հեռախոսահամարով: