ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԶՈՅԱ ԼԱԶԱՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ 28.12.2013թ.

      Սիրելի գործընկերներ
  Ձեզ եմ հղում իմ անկեղծ և ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
   Ամանորն կարելի է ասել մարդկության ամենահրաշալի տոնն է, որը նոր հույսեր է պարգևում բոլորիս` մղելով դրանց իրականացմանը: Բոլորս էլ գիտենք, թե մեր երիտասարդ հանրապետության համար ինչպիսի առանձնահատուկ նշանակություն ունի առողջապահության ոլորտը, ինչու է կրկնակի թանկ Արցախի նման փոքր երկրում ապրող յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունը:
 Երկրի ղեկավարությունը գնահատելի քայլեր է կատարում առողջապահության ոլորտի զարգացման ու բուժաշխատողների նյութական ապահովության մակարդակի բարձրացման ուղղությամբ և մեր պարտքն է նվիրված աշխատանքով պատասխանել դրան` կատարելագործելով ունեցած գիտելիքներն ու կարողությունները` ժամանակակից բժշկագիտության պահանջները պրակտիկայում կիրառելու համար:
       Սիրելի կոլեգաներ
    Ընդունված է ասել, որ Նոր տարին նոր հույսեր է բերում…
   Շնորհավորելով ձեզ տարվա ամենապայծառ տոնի առթիվ` ոչ միայն տոնական, այլև մշտական ուրախություն եմ մաղթում ձեր օջախներին: Թող Սուրբ Ծննդյան լույսն ու Հայ Առաքելական եկեղեցու օրհնությունն ուղեկից լինեն ձեզ, իսկ 2014 թվականը լինի խաղաղության, առողջության և ազգային իղձերի իրականացման բարեբեր տարի:
   Առողջություն և հաջողություն բոլորիդ: