icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության դերակատարությունը առողջապահական ոլորտի հետագա աշխատանքների իրականացման գործընթացում / 16-09-2020


Այսօր նախարար Արարատ Օհանջանյանը ընդունել է Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի առողջապահական համակարգին վերաբերվող մի շարք խնդիրներ, մասնավորապես արտասահմանյան երկրների հետ համագործակցության շրջանակները, այդ թվում բարեգործական ծրագրերի շրջանակներում բժշկական նշանակության ապրանքների ներկրման ու համակարգի մասնագետների վերապատրաստման հետ կապված հարցեր:
Նախարար Օհանջանյանը կարևորել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության դերակատարությունը առողջապահական ոլորտի հետագա աշխատանքների իրականացման գործընթացում: