icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Իրազեկում / 16-09-2020


Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 նոր դեպք: Վարակակիրներից 4-ը Ստեփանակերտ քաղաքից են, երեկ հաստատված դեպքի կոնտակտավոր և նախօրոք մեկուսացված էին, 1-ի մոտ էլ վարակը հայտնաբերվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առողջացել է 1 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 345 մարդու մոտ, որից 301-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 42, ընդհանուր մեկուսացված է 78 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 106 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 145 փորձանմուշի հետազոտություն: