icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Համագործակցությունը շարունակվում է / 14-09-2020


Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին նախարարը բարձր է գնահատել ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարությունների փոխգործակցության առկա մակարդակը և կարևորել շարունակականությունը, ինչպես նաև երախտագիտություն հայտնել ՀՀ կառավարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը 3 ռեանիմոբիլ և 7 շտապօգնության մեքենա նվիրելու համար՝ նշելով, որ դրանք համակարգի համար աննախադեպ նվեր են և կծառայեն ըստ նշանակության:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային բազմաթիվ հարցեր, կապված բնակչության բժշկական օգնության և կազմակերպման, օրենսդրական դաշտի կարգավորման, դեղորայքային քաղաքականության, ինչպես նաև կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ:
Նախարար Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համագործակցության շրջանակները և նպաստել ոլորտի հետագա զարգացմանը: