icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Իրազեկում / 12-09-2020


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 նոր դեպք: Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի և Ստեփանակերտի բնակիչների մոտ վիրուսը հաստատվել է բուժհասատատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Մյուս 3 վարակակիրները Ստեփանակերտից են՝ նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, և գտնվում էին մեկուսացման մեջ:
Առողջացել է 4 քաղաքացի:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 333 մարդու մոտ, որից 287-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 44, ընդհանուր մեկուսացված է 77 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12756 փորձանմուշի հետազոտություն: