icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Իրազեկում / 28-06-2020


Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր միևնույն ընտանիքի անդամներ են, ապրում են Շուշիի շրջանում, և որպես նախկինում հաստատված վարակի օջախի կոնտակտավորներ՝ նախապես մեկուսացված էին:

Նոր կորոնավիրուսը (COVID-19) առայսօր հաստատվել է 118 քաղաքացու մոտ, որից 87-ն արդեն հաղթահարել են հիվանդությունը: Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Այս պահին մեկուսացված է 55 մարդ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1921 թեստավորում: