icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Իրազեկում / 24-06-2020


Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ: Վարակակիրների շփան շրջանակները պարզելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Այդ շրջանակից 5 մարդու մոտ արդեն հաստատվել է վարակը: COVID-19-ը հաստատվել է նաև Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից 2 քաղաքացու մոտ:
Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 7 են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 110:
Միևնույն ժամանակ, 12 անձ առողջացել է: Առողջացման դեպքերի թիվը 77 է:
Մեկուսացված է 68 քաղաքացի, թեստավորումների քանակը 1724 է: