icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Ի գիտություն հանրապետության քաղաքացիների / 26-03-2020


Ելնելով աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակով պայմանավորված լարված համաճարակային իրավիճակից, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը խնդրում և հորդորում է հանրապետության բնակչությանը՝ բուժհաստատություններ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:Տեղեկացնենք, որ վարակի տարածումից խուսափելու նպատակով, հանրապետության բուժհասատատություններում սահմանված է կարանտին` համապատասխան սահմանափակումներով, որով խստացվել է բուժհիմնարկների աշխատանքային գործունեությունը:
Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողների խմբերում ընդգրկված անձանց խնդրում ենք ներկայանալ նախօրոք բժշկող բժշկի հետ պայմանավորվելուց հետո՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից սկսած:
Լրացուցիչ բարդություններից խուսափելու նպատակով, առաջարկում ենք ոչ հրատապ դեպքերում հեռախոսազանգի միջոցով կապ հաստատել տեղամասային բժշկի հետ` անհրաժեշտ բուժման ցուցում ստանալու համար:
Արցախի Հանրապետության առողջպահության նախարարի համապատասխան հրամանով` ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին հանձանարարվել է իրենց տնօրինած բուժհաստատություններում`
✅ժամանակավորապես սահմանել կարանտին,
✅խստիվ արգելել կողմնակի անձանց մուտքը,
✅դադարեցնել հարկերի միջև հաղորդակցությունը,
✅սահմանափակել հիվանդների անցուդարձը և բաժանմունքից դուրս գալը,
✅սահմանափակել նոր հիվանդների ընդունումը, բացառությամբ` կյանքի ցուցման,
✅սահմանափակել քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքներում իրականացվող պլանային հետազոտությունները,
✅սահմանափակել հիվանդների պլանային վիրահատությունները,
✅շինության մուտքի դռների մոտ փակցնել կարանտինի իրազեկման մասին ցուցանակ: