icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Շրջանային բուժհիմնարկները ուշադրության կենտրոնում / 11-02-2020


Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այսօր այցելել է Հադրութի շրջանային բուժմիավորում:
Բուժմիավորման տնօրեն Արա Երեմյանը ներկայացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժհիմնարկում իրականացվող անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի շինարարության ընթացքը:
Տեղում քննարկվել են նաև բժշկական սարքավորումներով համալրման ու գույքով կահավորման հետ կապված հարցերը:
Նախարարը Բաղրյանը այնուհետև շրջել է բուժմիավորման բաժանմունքներով, այդ թվում ծանոթացել ծննդաբերական բաժանմունքի աշխատանքների ընթացքին, որտեղ վերանորոգելուց ու շահագործման հանձնելուց հետո արդեն գրանցվել է շուրջ 13 ծնունդ:
Հիշեցնենք, որ 2018 թվականին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից վերանորոգվել է նաև Հադրութի շրջանային բուժմիավորման նկուղային հարկում տեղակայված 150 քմ մակերեսով ապաստարանը: