icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

2019 թվականին Արցախի բուժհաստատություններում ծնվել է 1994 երեխա / 07-02-2020


2019 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1994 երեխա, որոնցից 1015-ը տղաներ են, 979-ը՝ աղջիկներ:
Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 1698 երեխա: Շրջանների բուժհաստատություններից՝ առավելագույն ծնունդները գրանցվել է Մարտակերտում՝ 159 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 88, Հադրութում՝ 36, Շահումյանում՝ 9 և Քաշաթաղում՝ 4:
Հարկ է նշել, որ Արցախից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 81 նորածին:
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը տարվա ընթացքում կազմել է 2073 երեխա, որոնցից 1058-ը՝ տղաներ են, 1015-ը՝ աղջիկներ:
Ընդհանուր ծնունդներից 31-ը զույգեր են:
ԱՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում պետական ու բարեգործական միջոցներով բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման և սարքավորումների արդիականացման ուղղությամբ:
2019 թվականին բարեգործական հիմունքներով վերանորոգվել ու բժշկական ժամանակակից սարքավորումներով համալրվել է Հադրութի շրջանային բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքը։ Պետական միջոցներով վերանորոգվել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի մանկաբարձական բաժանմունքի ծննդաբերական բլոկը, հետծննդաբերական հիվանդասենյակները, նորածնային բաժանմունքը և համալրվել համապատասխան գույքով։
2019 թվականի դեկտեմբեր ամսին շահագործման է հանձնվել Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքը, որտեղ գործում է բժշկական ժամանակակից սարքավորումներով հագեցած ծննդաբերական բաժանմունք: