icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ / 01-02-2020


Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ` ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանի և ԱՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի մասնակցությամբ:

Համաձայն հուշագրի`  Արցախի Հանրապետությունում  հաշվառված շաքարային դիաբետով շուրջ 4000 հիվանդներին ՀՀ առողջապահության նախարարությունը 2020-2022 թվականներին կապահովի «Նովո Նորդիսկ Ա/Ս» դանիական դեղագործական ընկերության արտադրության «Ինսուլին» դեղով:

Ծրագրի նպատակն է  Արցախի Հանրապետությունում հաշվառված շաքարային դիաբետով հիվանդներին պատշաճ և անխափան կերպով ապահովել որակյալ «Ինսուլին» դեղով և համատեղ ջանքերով նպաստել հիվանդների կյանքի որակի բարձրացմանը:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին նմանօրինակ աջակցության համար: Կարծում եմ` մեր հետևողական աշխատանքների շնորհիվ կկատարենք մեր պարտականությունները` ի շահ մեր ժողովրդի առողջության», — ասել է Արմեն Առաքելյանը: