icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԴԵՄ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ / 30-01-2020


Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպքեր և նույնիսկ կասկածելի հիվանդներ չկան: Նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը Չինաստանում շարունակում է լարված մնալ: Չինաստանում արձանագրվել է 8000 վարակված դեպք` 170 մահվան ելքով: Դեպքեր են գրանցվել նաև 17 այլ երկրում, այդ թվում` Վրաստանում, Թուրքիայում և այլն:
Կորոնավիրուսի ներթափանցումը Արցախի Հանրապետության տարածք կանխարգելելու նպատակով ԱՀ առողջապահության նախարարության մասնագետները համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների հետ:
Կորոնավիրուսը տարածվում է օդակաթիլային և շփման ուղիներով: Հիվանդության գաղտնի շրջանը 2-14 օր է, հաճախ` 3-5 օր:
Կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ առկա են գրիպանման երևույթներ` հազ, բարձր ջերմություն, դժվար շնչառություն և այլն: Սակայն վերջնական ախտորոշումը դրվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է`
.միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
.գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ,
.հետևել անձնական հիգիենային:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել վիրուսի հետ կապված իրավիճակը: