icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Խորհրդակցություն նախարարությունում / 21-01-2020


Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այսօր նախարարության պատասխանատուների մասնակցությամբ իրականացրել է գործակարգավարական խորհրդակցություն:
Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտում նախատեսվող բարեփոխումները:
Քննարկվել են տարբեր հարցեր ուղղված առողջապահության ապահովագրության ներդնման, համակարգի օրենսդրական դաշտի բարելավման, դեղորայքային քաղաքականության, ֆինանսավորման նոր մեխանիզմների, բնակչության բժշկական օգնության և սպասարկման, պետական պատվերի տեղադրման, էլեկտրոնային առողջապահության համակարգի գործունեության ու այլ գործառույթների իրականացմանը:
Նախարարը հանձնարարել է ներկայացնել առաջարկներ, նախորդ տարիներին տեղ գտած հարցերի լուծման ուղղությամբ` ոլորտը բնակչությանը առավել հասանելի դարձնելու նպատակով: