icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Արցախի առողջապահության համակարգի աշխատանքը տոնական օրերին / 08-01-2020


Ամանորյա տոնական օրերին Արցախի Հանրապետության առողջապահության համակարգը աշխատել է առավել ուժեղացված ռեժիմով:
Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի հրամանի բուժհիմնարկներում կազմվել է հերթապահությունների ժամանակացույց, ուժեղացվել է հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպվել է այլ քաղաքային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների տեղափոխումը:
Նշված օրերին ԱՀ առողջապահության նախարարության կողմից սահմանվել է վերին շնչառական ուղիների սուր վարակների (ՎՇՈւՍՎ) նկատմամբ համաճարակաբանական հսկողություն:
Տոնական օրերին հանրապետությունում կատարվել են շտապ բժշկական օգնության 455 կանչեր, որից 292-ը Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի կողմից, 163-ը՝շրջաններում:
Արցախի Հանրապետության բուժկանխարգելիչ հիմնարկներում ամբուլատոր դիմելիությունը կազմել է 860 դեպք, որից 0-18 տարեկան` 374 դեպք: Ստացիոնար բաժանմունքներ են ընդունվել 202 անձ, որից 0-18 տարեկան`46-ը:
Համաձայն Արցախի Հանրապետության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից ստացված տեղեկության անհետաձգելի բուժօգնության բաժանմունք են դիմել 213 քաղաքացիներ՝ նախորդ տարվա 274-ի փոխարեն, որոնցից ստացիոնար բաժանմունք են ընդունվել 43, նախորդ տարվա 55-ի փոխարեն: Կենտրոնում կատարվել է 9 անհետաձգելի վիրահատություն: