icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ամանորյա ուղերձը / 30-12-2019


Հարգելի Հայրենակիցներ

 

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Ամանորը ամենաընտանեկան ու ամենասպասված տոնն է, որը մշտապես լի է սպասելիքներով ու նոր հույսեր է պարգևում՝ մղելով դրանց իրականացմանը։
Առողջապահության ոլորտը իր ուրույն տեղն է գրավում ամբողջ աշխարհում։ Մեր հանրապետությունում, առհասարակ, այն մշտապես երկրի իշխանության ուշադրության կենտրոնում է գտնվում։
2019 թվականը Արցախի առողջապահության կյանքում կարելի է առանձնացնել որպես ձեռքբերումների տարի։ Կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր՝ ներդրվել է էլեկտրոնային առողջապահության համակարգ, շահագործման են հանձնվել նորագույն սարքավորումներով հագեցած առողջապահական հիմնարկներ, ոլորտը համալրվել է նորագույն տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդ մասնագետներով, ինչպես նաև իրականացվել են տարբեր ոլորտային աշխատանքներ։
Ամանորը առիթ է ամփոփելու անցնող տարին, արժևորելու կատարվածն ու ուրվագծելու հետագա անելիքները։
Սիրելի բարեկամներ, տարեմուտի այս հրաշալի տոների կապակցությամբ մաղթում եմ Ձեզ ու Ձեր ընտանքների անդամներին առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։
Թող 2020 թվականը լինի խաղաղության, ազգային իղձերի իրականացման բարեբեր տարի։