icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Վերապատրաստման դասընթաց` ստոմատոլոգների համար / 07-11-2019


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համագործակցության շրջանակներում քաղաք Ստեփանակերտում հոկտեմբերի 25-ից մեկնարկել է արտագնա վերապատրաստման դասընթաց` նախարարության կողմից լիցենզիավորված ստոմատոլոգիական կաբինետների թվով 34 բժիշկ-ստոմատոլոգների համար:
Դասընթացները կազմակերպվում են պետական պատվերի շրջանակներում, 7 շաբաթ տևողությամբ, «Ստոմատոլոգիայի արդի հարցերը» թեմայով` ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի դասախոսական կազմի կողմից:
Նմանօրինակ անվճար վերապատրաստման դասընթացներ առաջին անգամ են կազմակերպվում Արցախի բժիշկ-ստոմատոլոգների համար: