icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Ավարտին են մոտենում Քաշաթաղի շրջանային բուժմիավորման կառուցման աշխատանքները / 06-11-2019


Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այսօր այցելել է ավարտական փուլում գտնվող Քաշաթաղի շրջանային բուժմիավորման շենք, որը այժմ կահավորվում է նորացված գույքով և բուժսարքավորումներով:
Քաշաթաղի ՇԲՄ-ում կգործեն թերապևտիկ, վիրաբուժական, շտապօգնության, մանկական, մանկաբարձ-գինեկոլոգիական, վերակենդանացման  և ախտորոշիչ  բաժանմունքները:
Շենքը մինչև տարեվերջ կհանձնվի շահագործման, իսկ 2020 թվականի սկզբին այն արդեն կարող է իր հարկի տակ ընդունել Քաշաթաղի բնակչությանը: