icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Մարտունու ՇԲՄ-ն համալրվեց շտապ բժշկական օգնության մեքենայով / 02-11-2019


Նոյեմբերի 2-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած Արթուր Խաչատրյանին և Շահեն Գրիգորյանին:
Ռուսաստանաբնակ մեր հայրանակիցները ծնունդով Մարտունու շրջանից են և Մարտունու շրջանային բուժմիավորմանը նվիրատվության կարգով տրամադրել են «ՈՒԱԶ» մակնիշի շտապ բժշկական օգնության մեքենա:
Հանդիպման ժամանակ հյուրերը նշել են, որ այս քայլով փորձում եմ օգտակար լինել արցախցիներին և դա իրենց համար հաճելի է ու պատվաբեր:
Գնահատելով բարեգործությունը, նախարար Բաղրյանը երախտագիտության խոսքեր է ուղղել մարդասիրական առաքելության համար և նվիրատուներին հանձնել շնորհակալագրեր: