icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Մ Ա Հ Ա Խ Ո Ս Ա Կ Ա Ն / 25-10-2019


ԱՀ առողջապահության նախարարությունը և ողջ համակարգը խորը վշտով ցավակցում է Արցախի Հանրապետության վաստակաշատ բժիշկ, դատաբժշկական փորձագետ Թամարա Գրիգորիի Պողոսյանի հարազատներին և մերձավորներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ:
Թամարա Պողոսյանը ծնվել է 1950 թվականի մարտի 26-ին քաղաք Ստեփանակերտում:
1968 թվականին ավարտելով Ստեփանակերտի համար 8 դպրոցը՝ ընդունվել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը: Ուսումնարանն ավարտելուց հետո 1970 թվականին ընդունվել է Ադրբեջանի պետական բժշկական ինստիտուտի «բուժական գործ» բաժինը, որն ավարտել է 1976 թվականին:
1976-1977 թվականներին անցել է ինտերնատուրա Բաքու քաղաքի թիվ 3 հիվանդանոցում և ստացել բժիշկ թերապևտի որակավորում:
1978 թվականին քաղաք Մոսկվայի բժիշկների կատարելագործման ինստիտուտում ստացել է իրեղեն ապացույցների դատաբժշկական փորձագետի որակավորում:
1990 թվականին նշանակվել է Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի տնօրեն:
1993 թվականին ՀՀ առողջապահության նախարարության հրամանով ճանաչվել է առաջին կարգի դատաբժշկական փորձագետ:
1990-2002 թվականներին համատեղությամբ իրականացրել է նաև պաշտպանության բանակի դատաբժշկական փորձագետի աշխատանքները՝ արժանանալով ՊԲ կապիտանի կոչման:
2002 թվականին ազատվելով Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի տնօրենի պաշտոնից, շարունակել է աշխատել նույն բյուրոյում որպես փորձագետ:
2007-2018 թվականներին զբաղեցրել է Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնը:
Անգնահատելի է Թամարա Պողոսյանի ավանդը Արցախի դատափորձագիտական ծառայության կայացման գործում:
Հասարակության հարգանքը վայելող մարդու, աշխատանքին ամբողջապես նվիրված մասնագետի հիշատակը մշտապես վառ կմնա մեր սրտերում