icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Արդյունավետ համագործակցություն և խրախուսում / 08-08-2019


Ամփոփելով 2019 թվականի ամառային զորակոչի համագործակցության արդյունքները Ստեփանակերտի զինկոմիսարը գրությամբ շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարին, զորակոչային հանձնաժողովին կից բժշկական հանձնախմբի անդամներին և գործընթացը համակարգողներին:
Գրության մեջ մասնավորապես ասվում է. ‹‹2019թ. ամառային զորակոչի ընթացում սերտ համագործակցություն է իրականացվել Արցախի Հանրապետության Ստեփանակերտի զինկոմիսարիատի և առողջապահության նախարարության միջև:Սեղմ ժամկետներում լուծում է տրվել զինկոմիսարիատի կողմից բարձրացված բոլոր հարցերին, ինչի արդյունքում զորակոչը ընթացել է բնականոն հունով››:
2019 թվականի ամառային զորակոչի բժշկական զննման կազմակերպման գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման բաժնի վարիչ Լուսինե Բախշիյանը խրախուսվել է Ստեփանակերտի զինվորական կոմիսարի պատվոգրով:
Նախարարության ողջ անձնակազմը շնորհավորում է Լ. Բախշիյանին և մաղթում արդյունավետ թիմային աշխատանք: