icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Կենսական նշանակության սարքերն տեղադրման փուլում են / 29-07-2019


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ-ում այսօր տեղադրվում է խոստացված թվային ստացիոնար ֆլյուորոգրաֆ սարքը:
Սույն թվականի ապրիլին Հանրապետական բժշկական կենտրոնում ընդլայնված խորհրդակցության ընթացքում Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանձնարարեց սեղմ ժամկետում լուծել համակարգը անհրաժեշտ ֆլյուորոգրաֆ սարքով և նեոնատալ արհեստական շնչառական սարքերով համալրման հարցը:
ԱՀ կառավարության 2019 թվականի մարտի 20-ի N 175-Ա և հունիսի 24- ի N 485-Ա որոշումերով հատկացված ֆինանսական միջոցներով իրագործվեց գնման գործընթացը:
Նշված սարքերը կնպաստեն թոքային հիվանդությունների վաղ ախտորոշմանը և նեոնատալ ծառայության մակարդակի բարձրացմանը:
Մոտ օրերս Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կտեղադրվեն երկու նեոնատալ արհեստական շնչառական սարքեր: