icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Հերթական ծրագրի հաջողված մեկնարկը / 29-07-2019


ԱՀ առողջապահության նախարարության և «Ձեռք-Ձեռքի» հասարակական կազմակերպության փոխհամագործակցության շրջանակներում Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում գործարկվեց «Շարժական ատամնաբուժարան» ծրագիրը:
Համայնքի ընտրությունը պայմանավորված էր ապրիլ ամսին նախարար Արայիկ Բաղրյանի ղեկավարած աշխատանքային խմբի այցի ընթացքում մեծ թվով երեխաների մոտ ի հայտ եկած ատամնաբուժական խնդիրներով:
Համաձայն պայմանավորվածության կազմակերպության աշխատանքային խումբը՝ ժամանակակից սարքերով հագեցած շարժական ատամնաբուժարանում հուլիսի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ սպասարկելով 77 այցելուի՝ իրականացրել է բժշական և կանխարգելիչ 224 միջամտություն:
«Շարժական ատամնաբուժարան» ծրագիրը միտված լինելով գյուղական բնակչության ատամնաբուժական ծառայության հասանելիությանն ու տեղում մատչելի բուժօգնության ստացմանը՝ կկրի շարունակական բնույթ: