icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Դասընթաց `էլ. առողջապահական համակարգը գործարկողների համար / 22-07-2019


Հուլիսի 22-23-ը Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում ընթանում է Էլեկտրոնային առողջապահական համակարգին վերաբերող թրեյնինգներ:
Տարեսկզբից Էլեկտրոնային առողջապահական համակարգը Արցախում գործում է միայն Հանրապետական բժշկական կենտրոնում: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ծրագրի լրիվությամբ անցմանը ամբողջ համակարգում: Այս էտապում առողջապահական համակարգի պետական պատվերի ֆինանսավորումը իրականցվելու է Էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով:
Հայաստանից ժամանած Էլեկտրոնային առողջապահական համակարգի դասընթացավար բժիշկ-փորձագետ Արման Ղուլիջանյանը Արցախի առողջապահության նախարարության և բուժհաստատությունների համապատասխան մասնագետներին է ներկայացրել Էլեկտրոնային առողջապահական համակարգի առանձնահատկություններն ու առավելությունները և վստահեցրել, որ համակարգով աշխատելը թեթևացնելու է գործընթացները:
էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման համար բուժհասատատությունները և շրջանային բուժմիավորումներն ամբողջությամբ հագեցվում են համապատասխան համակարգիչներով, որոնք ձեռք են բերվել Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական միջոցներով: