icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Տեղեկատվություն օձի խայթոցի դեպքերի վերաբերյալ. առաջին կիսամյակ / 17-07-2019


2019թ. առաջին կիսամյակի ընթացքում Արցախի Հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 11 դեպք, որը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3-ով, տուժածներից 9-ին ներարկվել է հակաօձային շիճուկ (անտիգյուրզին), իսկ 2-ի դեպքում կարիք չի եղել: Արձանագրված դեպքերի մեջ կան 3 երեխաներ՝ 2010թ. ծնված Քաշաթաղի շրջանից, որը տեղափոխվել է «Արևիկ» ՄԲՄ ՓԲԸ, 2008թ. ծնված և 2001թ.ծնված Մարտակերտի շրջանից, որոնք հիվանդանոցային բուժօգնություն են ստացել նույն շրջանի հիվանդանոցում:
Օձի խայթոցի առաջին ահազանգը արձանագրվել է 2019 թվականի մայիսի 8-ին` Քաշաթաղի շրջանում:
Արցախի Հանրապետության բուժհաստատություններն ապահովված են հակաօձային շիճուկով: Բնակչության բոլոր խմբերի համար օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:
ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է ազգաբնակչությանը և հատկապես երեխաներին լինել զգույշ, իսկ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս կրել ռետինե ձեռնոցներ ու երկարաճիտ կոշիկներ:
Օձի խայթոցի դեպքում տուժածին պետք է անհապաղ տեղափոխել մոտակա բուժհիմնարկ` համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: