icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Ծառայության կատարելագործում / 12-07-2019


Հուլիսի 11-ին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը ընդունել է Լոս Անջելեսում ինսուլտի բուժման կենտրոնի տնօրեն, բժիշկ Միքայել Գրիգորյանին և «Էրեբունի» ԲԿ-ի ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիթ Սահակյանին:
Հանդիպման ժամանակ քննարկվել է առաջիկայում Արցախում ուղեղի կաթվածի բուժման կենտրոնի բացման հարցը:
Միքայել Գրիգորյանը ուրախությամբ նշել է, որ ուղեղի կաթվածի անհետաձգելի բուժման համար բարենպաստ նախապայման է հանդիսանում Հանրապետական բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը և նրան հարակից դիագնոստիկ ու մանիպուլյացիոն սարքավորումների առկայությունը:
Անցյալ տարի հոկտեմբեր ամսին Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի բարձրակարգ բժիշկների կողմից Հանրապետական բժշկական կենտրոնում կատարվել է հիվանդի ուղեղի անևրիզմայի օբլիտերացիա, երկրորդ էտապով միջամտությունը շարունակվել է «Էրեբունի» ԲԿ-ում, իսկ այսօր Միքայել Գրիգորյանի գլխավորությամբ իրականացվել է նույն հիվանդի դիագնոստիկ անգիոգրաֆիա, որի արդյունքները գերազանց էին: