icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Հանդիպում արտահաստիքային գլխավոր մասնագետների հետ / 17-04-2019


ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի մոտ հրավիրվել է խորհրդակցություն` նախարարության արտահաստիքային գլխավոր մասնագետների մասնակցությամբ:
Մասնագետները ներկայացրել են ծառայությունների խնդիրները և զարգացման ուղղությամբ առաջարկությունները:
Խորհրդակցության ժամանակ կարևորվել է գյուղական բնակչության մասնագիտացված բուժօգնության կազմակերպումը, որի նպատակով որոշվել է պարբերաբար կատարել համայցեր շրջաններ:
Դեղորայքային քաղաքականության բարեփոխման նպատակով նախարարը առաջարկել է պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղորայքի ցանկի ու պահանջարկի կազմման աշխատանքներում ցուցաբերել ակտիվ մասնակցություն:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները նախարարի կողմից արտահաստիքային գլխավոր մասնագետներին տրվել են համապատասխան հանձնարարականներ` աշխատանքներն ավելի հետևողական կազմակերպելու ուղղությամբ: