icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Անպտղություն ունեցող զույգերի աջակցության նոր ծրագիր / 17-04-2019


Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն ապրիլի 16-ին ընդունել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի մասնագետներին`Վերարտադրողական բժշկության կլինիկայի ֆինանսական ու կազմակերպչական ղեկավար Լիանա Բադիկյանի գլխավորությամբ:
Հանդիպման ժամանակ հյուրերը ներկայացրել են, որ մասնագետների համագործակցության և փորձի փոխանակման նպատակով այցելել են Արցախ` Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում իրականացրել անվճար կոնսուլտացիաններ անպտղություն ունեցող զույգերի համար:
Նախնական պայմանավորվածության համաձայն «Աստղիկ» բժշկական կենտրոնը ի դեմս գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի պարտավորվում է անվճար հիմունքներով իրականացնել Արցախից ընտրված զույգերի արտամարմնային բեղմնավորում` բացառությամբ դեղորայքի արժեքի:
Ողջունելով հյուրերին նախարար Բաղրյանը բարձր է գնահատել «Աստղիկ» բժշկական կենտրոնի մասնագետների կողմից Արցախի բնակչության համար իրականացվող ծրագիրը և հույս հայտնել հետագա համագործակցության հարցում: