icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Ֆրանսահայ բժիշկները կրկին Արցախում են / 11-04-2019


Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն   ապրիլի 11-ին ընդունել է ֆրանսիական «Հայ-մեդ» բժշկական, մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանին:
Նախարար Արայիկ Բաղրյանը շնորհակալություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին ԱՀ առողջապահության համակարգին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
Ֆրանսիական «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախաձեռնությամբ ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում ապրիլի 7-11-ը կազմակերպվել է «Բաց դռների օր»:
Ժան Միշել Էքերյանը և Ֆրանսիայից ժամանած բժիշկները իրականացրել են անվճար խորհրդատվություններ և վիրահատություններ: Խորհրդատվություն են ստացել 45-ից ավել քաղաքացի: Ֆրանսահայ ուրոլոգ Շանթ Բալյանը և տրավմատոլոգ Միքայել Չափարյանը արցախցի բժիշկների հետ կատարել են շուրջ 20 վիրահատություն:
Այցի շրջանակներում Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվել է սեմինար բժիշկների համար և ֆրանսահայ մասնագետներն Արցախի գործընկերներին են փոխանցել ժամանակակից անեսթեզիոլոգիայի ու ուրոլոգիայի նորագույն մեթոդները, բուժօգնության եվրոպական չափանիշները:
Բացի բժշկական ծառայություններ մատուցելուց հիմնադրամի կողմից ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ շրջանների բուժհիմնարակներին տրամադրվել են մի շարք գործիքներ, դեղորայք և բժշկական անհրաժեշտ պարագաներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության ընդլայնման շրջանակները: