icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել հանրապետության առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ / 09-04-2019


Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն:
Կազմակերպվել է ընդլայնված խորհրդակցության նիստ համակարգի բուժհիմնարկների ղեկավարների ու Հանրապետական բժշկակական կենտրոնի պատասխանատուների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:
Խորհրդակցության ընթացքում հանրապետության նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ ոլորտի բնականոն զարգացման ուղղությամբ:
Այցի շրջանակներում երկրի ղեկավարը ծանոթացել է պոլիկլինիկական բաժանմունքում պիլոտային եղանակով ներդրված էլեկտրոնային առողջապահության համակարգին, որը հետագայում կկիրառվի նաև ամբողջ առողջապահության ոլորտում: