icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Բացառիկ ուրոլոգիական վիրահատություններ / 09-04-2019


Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոնում ապրիլի 8-ին առաջին անգամ կատարվել է միզապարկի հեռացում, միզապարկի ձևավորում (ցիստէկտոմիա): Ապրիլի 9-ին իրականացվել է միզապարկ-հեշտոցային խուղակի պլաստիկա:
Վիրահատությունները կատարվել են «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում` Ֆրանսիայի «Հայ-մեդ» բժշկական, մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանի հետ Արցախ ժամանած ուրոլոգ Շանթ Բալյանի կողմից ` արցախցի բժիշկների մասնակցությամբ: