icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Կարեն Բազիյանը Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն / 04-04-2019


2019 թվականի ապրիլի 4-ին ԱՀ առողջապահության նախարարի հրամանով Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն է նշանակվել Կարեն Յուրիի Բազիյանը:
Այդ կապակցությամբ նախարար Արայիկ Բաղրյանը այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ անձնակազմին ներկայացրել է նորանշանակ գործադիր տնօրենին:
Արայիկ Բաղրյանը շնորհակալություն է հայտնել նախկին գործադիր տնօրեն Արմեն Խաչատուրյանին կատարված աշխատանքի համար և շնորհավորել Կարեն Բազիյանին պաշտոնում նշանակվելու առիթով` մաղթելով համատեղ բեղմնավոր աշխատանք: