icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման միջազգային օրն է / 02-04-2019


Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը: Այն առանձին հիվանդություն չէ: Իրենից ներկայացնում է տարբեր պատճառներից առաջացած և տարբեր կլինիկական դրսևորումներով համախտանիշների ամբողջություն:
Աուտիզմի ժամանակ հիմնականում տուժում են հետևյալ 3 ոլորտները` սոցիալական փոխհարաբերություն, հաղորդակցություն և վարք:
Աուտիզմով երեխայի մոտ խանգարվում է շրջապատի մարդկանց հետ շփումը և փոխհարաբերությունների հաստատումը: Նման երեխաները թվում են մեկուսացված, իրականությունից կտրված: Հայացքով չեն շփվում շրջապատի մարդկանց հետ, չեն խոսում և չեն խաղում մյուս երեխաների նման: Միաժամանակ ցուցաբերում են ստերիոտիպ վարքագիծ:
Աուտիզմի համար միանշանակ բուժում գոյություն չունի, սակայն համապատասխան վերականգնողական, կրթական միջամտության շնորհիվ կարելի է մասամբ հաղթահարել խնդիրը`օգնելով հարմարվել միջավայրին, ինքնուրույն լինել, ընկալել արտաքին աշխարհն ու այնտեղ գտնվող մարդկանց:
Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն‰ում ‰2017 թվականի մայիսի 2-ից սկսել է գործել Ցերեկային բուժման և խնամքի կենտրոն՝ հատուկ աուտիզմով  և մանկական ուղեղային կաթվածով (ՄՈՒԿ), զարգացման գլոբալ հապաղումով երեխաների համար: Կենտրոնում տարեկան բուժում են ստանում ավելի քան 60 երեխա: Մասնագիտացված կենտրոնում երեխաների հետ աշխատում են հատուկ մանկավարժներ, հոգեբաններ, լոգոպեդներ, ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ, սոցիալական աշխատող և դայակ օգտագործելով հատուկ մեթոդներ: Կենտրոնը կոչված է ոչ միայն զբաղվել երեխաների բուժմամբ, այլև՝ ծնողների իրազեկմամբ:
Նման երեխաների վաղ հայտնաբերումը, գնահատումը և վաղ միջամտությունը, համապատասխան խնամքը, բժշկասոցիալական վերականգնումը, ինչպես նաև նրանց և ծնողների կրթումը լավագույն նախապայմաններն են` երեխաների սոցիալական ինտեգրումն ու բարեկեցությունն ապահովելու համար: