icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղերձը Կանանց միջազգային տոն օրվա` Մարտի 8-ի առթիվ / 08-03-2019


Սիրելի մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ…
Սրտանց շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ:
Որպես առողջապահության նախարար, բարձր եմ գնահատում համակարգի կանանց դերը ոլորտի զարգացման ու աշխատանքների կազմակերպման կարևոր գործում: Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր աշխատատեղում ջանք ու եռանդ չի խնայում բնակչության առողջության պահպանման հիմնախնդրում:
Մաղթում եմ ձեզ մասնագիտական նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ առողջապահության ոլորտի զարգացմանը, հանուն մեր բնակչության առողջ ապագայի:
Սիրելի կանայք, վերստին շնորհավորելով ձեզ գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ` ցանկանում եմ հավերժ գեղեցկություն, լինեք գարնան պես թարմ, ծաղիկների պես քնքուշ և հմայիչ: Թո´ղ սիրով իմաստավորվի  ձեր կյանքի յուրաքանչյուր օրը:

                                                                           

                                                                                                 Բարեմաղթանքներով՝

                                                        ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյան